Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը։ Դրանք կանցկացվեն ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:
Ապրիլի 7-ի երեկոյան տեղի կունենան նաև սեղանի թենիսի մրցումները։ Ապրիլի 8-ին իրենց բազկի ուժը կչափեն բազկամարտիկները, ապրիլի 8-9-ը կմրցեն վոլեյբոլի թիմերը, իսկ ապրիլի 10-13-ը տեղի կունենան ֆուտբոլային խաղերը։
Միջբուհական մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։